ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նավթի գնի անկումը իր ներդրումն է բերում

Նավթի գնի անկումը իր ներդրումն է բերում
16.12.2014 | 12:31

Դեկտեմբերի 12-ի առավոտյան մեկ դոլարը 57 ռուբլի էր, որ վերջին օրերի ամենացածր ցուցանիշն է: Դեկտեմբերի 11-ին ՌԴ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց մեկ տարում հինգերորդ անգամ բարձրացնել տոկոսադրույքը, որ որոշվում է դրամավարկային քաղաքականությամբ, որպեսզի դադարեցնի ռուբլու անկումը, սակայն քայլն անարդյունք էր: Ռուսաստանի բյուջեն, որի 70 %-ը կախված է նավթի ու գազի արտահանումից, դեֆիցիտային է դառնում, եթե նավթի գինն ընկնում է մեկ բարելի դիմաց 100 դոլարից:
Դեկտեմբերի 11-ին արևմտյան-տեխասյան միջին նավթի գինը հինգ տարի հինգ ամսվա մեջ առաջին անգամ հասավ բարելի դիմաց 60 դոլարի: Ռուսական ռուբլին, որ տարեսկզբին դոլարի դիմաց 33 ռուբլի սահմանագծին էր, սկսեց արժեզրկվել պատժամիջոցների պատճառով: Նավթի գների անկումը ևս ազդում է: Ռուսները խիստ վնասներ են կրել ներմուծվող արտադրանքի թանկացումից: Տոկոսադրույքի բարձրացումը բացասաբար է ներգործում ներդրումային միջավայրի վրա, մեծացնում է ծախսերը, որ կապված են դրամական միջոցների ներգրավման հետ: Այս ամենը հանգեցրել է տնտեսական վիճակի կտրուկ վատացմանը: Սոցիոլոգիական «Լևադա կենտրոնի» հաշվարկով՝ գնաճից ու կյանքի որակի վատացումից տուժել ՌԴ բնակչության 80 %-ը:
Դեկտեմբերի 10-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ռուբլու կուրսի անկումը պետության ու տնտեսության համար ցանկալի չէ:

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ